ԿԿարմեն Ղուկասյան

«Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Երևանում

«Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Երևանում

Երեկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որին ներկա էր շուրջ 600 մասնակից-արշավական։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

Ավանդական դարձած ձևաչափով անցկացված միջոցառումը այս անգամ աչքի ընկավ իր բուռն հարցուպատասխանի հատվածով։

Մասնակիցները ակտիվորեն ուղղեցին իրենց հարցերը ՀՀ վարչապետին և Աննա Հակոբյանին՝ բարձրացնելով տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ և առաջարկություններ։

Մասնակիցներից մեկը հետաքրքրվում էր կրթվելու հանդեպ հանրային հետաքրքրության բարձրացումով, կառավարության` կրթության ոլորտում կատարվող գործունեությամբ, մյուսը` «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնություններով, ծերերի ու կանանց համար նախատեսված ծրագրերով, մեկ այլ մասնակից հետաքրքվում էր գրաքննություններով և այլն:

Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական դադարով՝ ելույթ ունեցան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը և «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը, որոնք շարժման այս հանդիպմանը հաղորդեցին հատուկ մշակութային գունեղ տրամադրություն։

Սուրճի ընդմիջման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ միջավայրում շփվելու Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ, ուղղելու իրենց մտահոգությունները և լուսանկարվելու նրանց հետ։

Հիշեցնենք, որ Դուք ևս կարող եք միանալ հանրային Շարժմանը ու բաց չթողնել համընդհանուր զարգացման այս ալիքը, որի համար պետք է պարզապես լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8:

Առաջիկայում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները կշարունակվեն Բերդավան, Բերդ, Կապան, Քաջարան, Աշտարակ, Տաթև, Վանաձոր համայնքներում, ինչպես նաև մայիսի 7-ին Մատենադարանում տեղի կունանա հանդիպում Ռուբեն Բաբայանի, Բակուր Մելքոնյանի և Աննա Հակոբյանի բանախոսություններով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում