ԿԿարմեն Ղուկասյան

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող մանկասայլակների խանութում։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝ 11։50-ին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում