ՄՄարիամ Մխիթարյան

Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական

Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական

Մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից: Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովից հետո, որը պայթյունի հետևանքով մահացել էր Մոսկվայում՝ 2024 թվականի դեկտեմբերին, նա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականն է, որը զոհվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ։

Ըստ տարբեր աղբյուրների՝ պայթյունից մահացել է երկու մարդ:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով արտակարգ ծառայություններին, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պատճառով։ Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ այն կարող էր առաջացած լինել գազի բալոնի պատճառով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում