ԱԱսպրամ Սարատիկյան

Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են առաջիկա ծրագրերը

Անահիտ Մանասյանը  և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են առաջիկա ծրագրերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին:

 

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

 

Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ուղղությունները:

 

Կողմերն անդրադարձել են 2024 թվականին իրականացված համատեղ նախաձեռնություններին և քննարկել առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները։

 

Պաշտպանը շեշտել է, որ ծրագրային համագործակցությունները պետք է հիմնվեն ոլորտային կարիքների ու առաջնահերթությունների վրա՝ ապահովելով նպատակային և արդյունավետ գործընկերություն։

 

Լաուրա Միլնը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։
 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում