ՄՄարիա Գաբրիելյան

Հայտնի են Դոնալդ Թրամփի և ԿԻմ Չեն Ընի հանդիպման օրն ու վայրը

Հայտնի  են Դոնալդ Թրամփի և  ԿԻմ Չեն Ընի հանդիպման օրն ու վայրը

Հյուսիսային Կորեան ու Միացյալ Նահանգները համաձայնել են աշխատանքային հանդիպում կազմակերպել հոկտեմբերի 5-ին: Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այդկերպ հնարավոր կլինի հաղթահարել ձախողված վերջին Գագաթնաժողովի ճգնաժամը: Մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ դրական տեղաշարժ կլինի հարաբերություններում: Փհենյանն այսպիսով ակնկալում է, որ աշխատանքային մակարդակի հանդիպումը կխթանի երկկողմ հարաբերությունների լավացմանը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի կասեցմանը միտված բանակցությունները սառեցվել էին Դոնալդ Թրամփի և ԿԻմ Չեն Ընի երկրորդ՝ վիետնամյան հանդիպումից հետո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում