ՄՄարիամ Մխիթարյան

Վրացական ընդդիմությունը պարզաբանման է սպասում՝ Լավրով-Զալկալիանի հանդիպման առիթով

Վրացական ընդդիմությունը պարզաբանման է սպասում՝ Լավրով-Զալկալիանի հանդիպման առիթով

ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի հարթակում կայացել է Վրաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Շվեյցարիայի ԱԳ նախարարության միջնորդությամբ Նյու Յորքում կազմակերպված ռուս-վրացական երկխոսությունը: Այն դրական են գնահատել նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան և ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը, քանի որ 2008 թվականի օգոստոսի պատերազմից ի վեր՝ սա նման մակարդակի առաջին հանդիպումն Էր:

«Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր խմբակցությունը, սակայն, մտադիր է Դավիթ Զալկալիանիին երկրի խորհրդարան հրավիրել՝ հանդիպման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ընդդիմությունն այդ քայլը գնահատում է որպես « ժողովրդի թիկունքում կատարված գործողություն»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում