ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի հետ հակամարտությունը կարող է հանգեցնել նավթի գնի աճի. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ

Իրանի հետ հակամարտությունը կարող է հանգեցնել նավթի գնի աճի. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ

Համաշխարհային հանրությունը պետք Է վճռական լինի Իրանին զսպելու և հետագա լարում թույլ չտալու համար, ինչի հետևանքը կարող Է նավթի գնի աննախադեպ աճը լինել՝ «CBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման ալ-Սաուդը:  Թագաժառանգը նաև խոստովանել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտությունը  կարող է փլուզել համաշխարհային տնտեսությունը, հետևաբար՝ «նախընտրելի է հակասության խաղաղ քաղաքական կարգավորումը»:

«Տարածաշրջանը ներկայացնում է աշխարհի էներգետիկ մատակարարման շուրջ 30 տոկոսը, համաշխարհային առևտրի անցուղիների՝ 20 տոկոսը, համաշխարհային ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունքի) շուրջ չորս տոկոսը: Պատկերացնու՞մ եք՝ այս երեքը միաժամանակ փլուզվեն. դրանից միայն Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի երկրները չեն տուժի»,- ասել է արքայազնը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում