ԿԿարմեն Ղուկասյան

Երևանում գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբից

Երևանում գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբից

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ:

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար:

Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ Այն պետք է դառնա առօրյա վարքագծի մաս»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում