ԿԿարմեն Ղուկասյան

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Ապլիլի 12-ին՝ ժամը 08:15-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին Mercedes-Benz  մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում