Ստեղծվում է կոռուպցիոն հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին

Ստեղծվում է կոռուպցիոն հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում գլխավորել է հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող խորհրդակցություն: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված մարմնի, ստեղծմանն ու գործունեության շրջանակներին, ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև՝  այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստմանը, փորձագիտական ներուժի ձևավորմանն առնչվող այլ հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության համապարփակ մշակմանը միտված  միջգերատեսչական քննարկումները և հանձնարարել վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում