ԳԳոհար Սիմոնյան

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել «Լեռնային Ղարաբաղ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ»

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել «Լեռնային Ղարաբաղ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ»

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա  այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշյալ տարածքներն անվանելով «բռնազավթված»՝ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «այդ երկրների օրենսդրության խախտումը կհանգեցնի Ադրբեջանում կամ Վրաստանում վարչական կամ քրեական պատասխանատվության»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում