ԳԳոհար Սիմոնյան

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Քուրթ Ուոլքերը հրաժարական է տվել

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Քուրթ Ուոլքերը հրաժարական է տվել

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Քուրթ Ուոլքերը հրաժարական է տվել՝ հաղորդում է «BBC»-ն: Նշվում է, որ Վոլքերն այդ քայլին է գնացել Դոնալդ Թրամփ - Վոլոդիմիր Զելենսկի գաղտնի հեռախոսազրույցի հրապարակումից հետո ծագած սկանդալի արդյունքում, քանի որ հենց նա է հիշատակվում, այսպես կոչված, Զելենսկու «անհայտ խորհրդատուի» դերում: Ըստ նույն աղբյուրի՝ հենց Քուրթ Ուոլքերն է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդի հետ միասին հանդիպել Ուկրաինայի նախագահի և մի շարք այլ քաղաքական գործիչների հետ՝  վերջիններիս «բացատրելով, թե ինչպես է պետք արձագանքել ստեղծված սկանդալին»: 

Հիշեցնենք, որ Քուրթ Ուոլքերը ԱՄՆ հատուկ հանձնակատար էր նշանակվել 2017-ին և առանցքային դերակատարում ուներ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման՝ վաշինգթոնյան քաղաքականության հարցում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում