ԳԳոհար Սիմոնյան

Իրանի արևմտյան սահմանների անվտանգությունն օրինակելի է. ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փափքուրն

Իրանի արևմտյան սահմանների անվտանգությունն օրինակելի է. ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փափքուրն

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերն այսօր Նաջաֆ Աշրաֆ շրջանում ավարտեցին երկրի արևմտյան Քերմանշահ նահանգում անցկացված զորավարժությունները, որին «Մուհարամ» կոդային անվանումն էին տվել (այսպես է կոչվում Մուհամմադ մարգարեի կողմից սրբադասված 4 ամիսներից մեկը, որը նշանավորվում է Պահքով և Աշուրայի տոնով): 

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրնը այդ առիթով հայտարարել է, թե Իրանն անչափ կարևորում է երկրի արևմտյան սահմանների անվտանգությունը և, անդրադառնալով զորավարժությունների ընթացքին, հիշյալ հատվածի անվտանգությունն ամբողջ աշխարհի կտրվածքով է «օրինակելի» որակել: Նշվում է նաև, որ «Մուհարամ»  զորավարժության ընթացքում իրականացվել են հետախուզության, անվտանգության ու հաղորդակցական սարքավորումների, ենթադրյալ հակառակորդի օդային հարձակումներին ամենատարբեր հնարքներով դիմակայելու գործողություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում