ԼԼիլիթ Ասատրյան

Իսրայելի հարձակումների հետևանքով 46 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում վերսկսված հարձակման 20-րդ օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով 46 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում վերսկսված հարձակման 20-րդ օրը

Իսրայելական ուժերն ընդլայնել են օդային և ցամաքային հարձակումները Գազայի հատվածի վրա։ 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 46 պաղեստինցի։

Վերսկսված հարձակումը շարունակվում է արդեն 20-րդ օրն անընդմեջ:

Կիրակի «Ալ Ջազիրա»-ի հաղորդման համաձայն, իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը ռմբակոծել են Գազայի հարավում գտնվող տարածքները:

Միայն Խան Յունիսում սպանվել է առնվազն 19 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։

Շարունակական ավերածություններ են եղել նաև Ռաֆահում և Բեյթ Լահիայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում