ՄՄարիամ Մխիթարյան

Բայդեն-Թրամփ հակասությունը թեժանում է

Բայդեն-Թրամփ հակասությունը թեժանում է

Ըստ վերջին տեղեկությունների` Սպիտակ տունը պատահաբար ծառայողական փաստաթուղթ է ուղարկել դեմոկրատների գրասենյակ, որով հրահանգել է, թե ինչ է պետք խոսել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի շուրջ ծագած սկանդալի մասին: ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը անմիջապե՛ս է նախագահ Թրամփի քայլը «ընտրությունները գողանալու փորձ» որակել, իսկ բազմաթիվ դեմոկրատներ հայտարարություններ են տարածել այն մասին, որ նախագահ Թրամփի պաշտոնավարման ամեն մի օրը լուրջ հարված է հասցնում իրենց երկրի վարկին ու ազգային անվտանգությանը:

Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Թրամփի իմփիչմենթի՝ պաշտոնանկության, գործընթացը շարունակվում է. Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներին հաջողվել է ստանալ 218 կոնգրեսականի աջակցությունը, ինչը բավարար է հարցը Սենատ տեղափոխելու համար: Սակայն այստեղ արդեն նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ կլինի 67 ձայն այն դեպքում, երբ այս պահին դեմոկրատների ու նրանց դաշնակիցների ձայները 47-ն են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում