ԼԼիլիթ Ասատրյան

Դավիթ Խուդաթյանը KFW պաշտոնյայի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի խնդիրները

Դավիթ Խուդաթյանը KFW պաշտոնյայի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի խնդիրները

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։

 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

 
Մասնավորապես՝ Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները։
 

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում