Լոզանյան պայմանավորվածությունները Իրանը կկատարի երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուց հետո

Լոզանյան պայմանավորվածությունները Իրանը կկատարի երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուց հետո

Իրանը կստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե այն ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը երկրի վրայից հանվեն տնտեսական պատժամիջոցները: Այս հայտարարությունը ապրիլի 9-ին արել է ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ առաջին անգամ մեկնաբանելով ՝ Լոզանի պայմանավորվածությունները:

Ավելի վաղ Իրանի Նախագահ Հասան Ռոհանին եւս ընդգծել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Լոզանում մշակված ճանապարհային քարտեզը իրավաբանական փաստաթուղթ կդառնա միայն Իրանի նկատմամբ պատժամիջոցները ամբողջովին եւ անմիջապես վերացնելու պայմանով:

Հիշեցնենք, որ Լոզանում Իրանի եւ Վեցյակի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իսլամական հանրապետության իշխանությունները համաձայնում են կրճատել ուրանի պաշարը: Նրանք  պարտավորվում են չստեղծել նոր ատոմային կենտրոններ, ուրանի առկա պաշարը գործածել միայն գիտական նպատակներով, ավելցուկն էլ դուրս բերել երկրից: Արեւմուտքն էլ իր հերթին պարտավորվել էր վերացնել երկրի նկատմամբ տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցները:


 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում