ԿԿարմեն Ղուկասյան

Ավարտվել է «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացը

Ավարտվել է «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացը

Մարտի 24-28-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 10 խմբի պետերը և օղակի հրամանատարները Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին։

Դասընթացի նպատակն է վերապատրաստել մասնագետներին գազածխապաշտպանի գործողությունների աշխատանքների ճիշտ և անվտանգ իրականացման համար հրդեհի ժամանակ:

Դասընթացը ներառում էր ոչ միայն տեսական, այլև գործնական մաս: Մասնակիցներն ուսումնասիրել են հրդեհի և գազափոխանակման զարգացման գործընթացները, հրդեհաշիջման աշխատանքների կատարման ժամանակ գազածխապաշտպանի պարտականությունները, ծխապատ գոտում կողմնորոշվելու առանձնահատկությունները, փոքր և մեծ տարածքների հետախուզության գործողությունների հաջորդականությունը, հրդեհի ժամանակ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակակից մեթոդները ու տեխնոլոգիաները՝ մասնագիտացված վթարափրկարարական գործիքների, սարքավորումների և հանդերձանքի համալիր կիրառմամբ, ինչպես նաև տուժածների տարհանման կանոններն ու մեթոդները:

Դասընթացի ավարտին անցկացվել է ամփոփիչ ատեստավորում. մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում