ԱԱրթուր Խաչատրյան

ՔԿՀ-ներում սնունդը կապահովի մասնավոր հատվածը

ՔԿՀ-ներում սնունդը կապահովի մասնավոր հատվածը

Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման նպատակով, քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովման, սննդի որակի էական բարձրացման և ՀՀ պետական գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով և հաշվի առնելով ՀՀ զինված ուժերում առկա փորձը, նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այդ նպատակով ՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից, 70 օր տևողությամբ փորձնական ծրագիր է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառուներ ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Ծրագրի հաջողության դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում