ՄՄարո Թարվերդյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 106 դեպք

Մեկ օրում ոստիկանները  բացահայտել են հանցագործության 106 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 23, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի ու ինքնիրավչության՝ 2-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, թմրամիջոցի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, գույքի պահպանության պարտականություններն անբարեխիղճ կատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 12 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 19 պատահար․24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում