Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ

Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում: Երեկ ևս դրանք ուղեկցվել են բախումներով: Իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Բերման ենթարկվածների թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ի: 

Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը: 

Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը՝ այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։ Թուրքիայի արդարադատության նախարարը կողմնակալ է որակել նման հայտարարությունները: Նա եվրոպական երկրներին կոչ է արել ողջամտություն ցուցաբերել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում