ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Մանանդյան փողոցի շինություններից մեկում

Հրդեհ Մանանդյան փողոցի շինություններից մեկում

Մարտի 23-ին՝ ժամը 20։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում գտնվող շինության առաջին հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ շինության առաջին հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին, մարվել՝ 20։58-ին։

Այրվել են սենյակում առկա գույքն ու տեխնիկան, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում