ԼԼևոն Սարդարյան

Պուտինը Վենեսուելայի ընդդիմությանը կոչ է արել երկխոսել նախագահ Մադուրոյի հետ

Պուտինը Վենեսուելայի ընդդիմությանը կոչ է արել երկխոսել նախագահ Մադուրոյի հետ

Ռուսաստանը պաշտպանում Է Վենեսուելայի իշխանության բոլոր օրինական մարմիններին ու հանդես Է գալիս նախագահ Մադուրոյի և ընդդիմադիր ուժերի միջև երկխոսության օգտին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Մադուրոյի հետ կայացած հանդիպման ընթացքում՝ պնդելով, թե «երկխոսությունից ցանկացած հրաժարում համարում ենք իռացիոնալ, երկրի համար վնասակար և բնակչության բարեկեցության համար միայն սպառնալիքներ կրող»:

Իր հերթին Վենեսուելայի նախագահն ասել Է, թե «Մոսկվան և Կարակասը պաշտպանում են տարբեր բնագավառներում համագործակցությունը: Խոսքը մի ամբողջ շարք ուղղությունների մասին Է՝ պարենավորում, առողջապահություն, Էներգետիկա և այլ բնագավառներ»: Մադուրոն նաև հավելել է, որ  Մոսկվան և Կարակասը «ապացուցել են, որ կարող են համատեղ հաղթահարել բոլոր դժվարությունները»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում