ԼԼևոն Սարդարյան

Ոստիկանությունը դեղատներում արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

Ոստիկանությունը դեղատներում արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

ՀՀ ոստիկանության ծառայողները Երևանի երեք դեղատներում հայտնաբերել են «Լիրիկա» անվամբ մեծ քանակությամբ դեղահաբեր։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով, համապատասխանաբար, 582 և 150 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել նաև Երևանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից ևս հայտնաբերվել է նույն դեղահաբից 111 հատ։ Դեղատների տնօրենները ձերբակալվել են։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում