
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ մեկ շաբաթով հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ծրագիրը: Թրամփի փաստաբանը պնդում է, որ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդին՝ Հանթերը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել Ուկրաինայի ու Չինաստանի հետ: Սպիտան տան ղեկավարն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից պահանջել է քննություն անցկացնել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահն Ուկրաինային գրեթե 400 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն հատկացնելու հրամանագիր էր ստորագրել:









