ՄՄարիամ Մխիթարյան

Հյուսիսային Մակեդոնիայում գիշերային ակումբում բռնկված խոշոր հրդեհի գործով 15 մարդ է ձերբակալվել

Հյուսիսային Մակեդոնիայում գիշերային ակումբում բռնկված խոշոր հրդեհի գործով 15 մարդ է ձերբակալվել

Հյուսիսային Մակեդոնիայի իրավապահները ձերբակալել են 15 մարդու՝ գիշերային ակումբում բռնկված խոշոր հրդեհի պատճառների հետաքննության շրջանակում, որը հանգեցրել է գրեթե 60 մարդու մահվան, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները:

Ընդհանուր առմամբ, գործում ներգրավված է ավելի քան 20 մարդ, որոնցից մի քանիսը հրդեհի հետևանքով տուժել են և ներկայումս գտնվում են հիվանդանոցում։

Երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոսկովսկին ասել է, որ «գիշերային ակումբի տնօրինությունը գործունեության լիցենզիա չուներ»։

Կառավարությունը հայտարարել է, որ կուժեղացնի գիշերային ակումբների և զվարճանքի այլ վայրերի ստուգումները՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են անվտանգության չափանիշներին:

Վերջին տվյալներով՝ կիրակի գիշերը Կոչան քաղաքի  գիշերային ակումբում բռնկված հրդեհից զոհվել է 59, վիրավորվել ավելի քան 150 մարդ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում