ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայում պնդում են, թե ԱՄՆ-ը շարունակում է զինել քրդերին

Թուրքիայում պնդում են, թե ԱՄՆ-ը շարունակում է զինել քրդերին

2019 թ․ ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ-ը «Քրդստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) 3700 բեռնատար զենք-զինամթերք է մատակարարել՝ հաղորդում է թուրքական Yenisafak-ը: Ըստ նույն աղբյուրի՝  ՔԲԿ-ն միայն վերջին երկու տարվա ընթացքում այնքան ամերիկյան զենք է հավաքել, որ ի վիճակի է զինելու առնվազն 60․000 գրոհայինների: Ընդ որում, հիշյալ տարիների ընթացքում ԱՄՆ-ում ռազմական կրթություն են ստացել ՔԲԿ-ի շուրջ 35․000 զինյալներ: 

Yenisafak-ին հաջողվել է պարզել, որ ՔԲԿ-ին ԱՄՆ-ի կողմից մատակարարվել են բազմաթիվ թեթև, միջին և ծանր զինատեսակներ, մեծ քանակությամբ տանկեր ու զրահամեքենաներ, հարյուրավոր տոննա զինամթերք, այդ թվում՝ 4000 M-16 տեսակի գնդացիր, 9500 «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 400 M-14 Kanas նշանառու հրացան, ամերիկյան արտադրության 150 ականանետ, 650 ТOW տեսակի հակատանկային հրթիռներ, 60 զենիթահրթիռային համակարգեր, 80 զրահապատ մեքենաներ և այլն: 

Սրանով հանդերձ՝ սկանդալային է համարվում այն հանգամանքը, որ թուրքական աղբյուրի պնդմամբ՝ ՔԲԿ-ի տրամադրության տակ են հայտնվել նաև 4 T-72, 5 T-62 տեսակի ռուսական արտադրության տանկեր և զրահապատ մեքենաներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում