ԿԿարմեն Ղուկասյան

Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ

Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ

Մարտի 16-ին՝ ժամը 11:08-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում գտնվող «Թոփեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի, Չինարիի և Չորաթանի հենակետերի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 16:25-ին:

Այրվել է խոտածածկույթ և մացառուտ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարարական ծառայող:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում