ԼԼևոն Սարդարյան

Զինծառայողը վիրավորվել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով. ՔԿ

Զինծառայողը վիրավորվել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով. ՔԿ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն,  քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում