ԳԳոհար Սարգսյան

Կապանի համայնքային ոստիկանները հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին

Կապանի համայնքային ոստիկանները հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին

Մարտի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Կապանի բաժին ստացվել է ահազանգ, որ Վաչագան բանավանի «Ղրբանց» կոչվող տարածքում հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերվել են հատած ծառեր և ծառ հատելու գործիքներ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 12 կոճղ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել նույն բանավանի բնակիչ 58-ամյա մի տղամարդ:
Բաժնում տղամարդը խոստովանել է կատարածը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում