ԼԼիլիթ Ասատրյան

Սրբուհի Գալյանը և Վրաստանի դեսպանը կարևորել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը

Սրբուհի Գալյանը և Վրաստանի դեսպանը կարևորել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի շարք այլ ոլորտներ: Այս իմաստով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների պարբերական հանդիպում-քննարկումներն իրավական ֆորումի շրջանակում: Նախորդ տարի հյուրընկալ երկիր է եղել Հայաստանը, այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կանցկացվի Վրաստանում:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իր իրավասության շրջանակում գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ հետագա համատեղ ծրագրերի իրականացման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում