ԿԿարմեն Ղուկասյան

Ապարանում բախվել են ZIL-ը և Mercedes-Benz-ը. կան տուժածներ և զոհ

Ապարանում բախվել են ZIL-ը և Mercedes-Benz-ը. կան տուժածներ և զոհ

Մարտի 8-ին՝ ժամը 22։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը,  ZIL մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 9-ին՝ ժամը 00։04-ին, մարվել՝ 00։30-ին։

Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ZIL մակնիշի բեռնատարի շարժիչի և սրահի հատվածը՝ մասամբ։

Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ZIL մակնիշի բեռնատարը և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում