ԿԿարմեն Ղուկասյան

Ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար․ ՆԳ նախարար

Ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

 
Ուղերձում ասվում է.
 
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
 

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

 

Մեր երկրում հասարակական ու քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, կանանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ ևս։ Եվ սա կանանց ներուժի լիարժեք կիրառման հնարավորությունների ընդլայնման մասին է խոսում։

 

Կանանց և տղամարդկանց կոլեկտիվ ինտելեկտի ներկայացվածությունը թիմում և ղեկավար պաշտոններում բերում է ավելի ստեղծագործ մտքի, խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությանն ու լուծումների ամբողջականությանը, ավելի բարձր կարգապահության, խնդիրների վրա կենտրոնացումից դեպի խնդիրների լուծման մոտեցումների ձևավորման, և սա վստահաբար երաշխավորելու է առավել ներդաշնակ հասարակության կառուցումն ու պետության հիմնավոր առաջընթացը։

 

Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ կարևորելով նրանց դերը պետության հանրային անվտանգության ապահովման բարդ և պատասխանատու գործում։

 
Սիրելի՛ ծառայողներ, աշխատողներ, դուք ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ։
 

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ ստեղծելու և արարելու անսպառ եռանդ, սեր ու ջերմություն»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում