ՄՄարիամ Մխիթարյան

Starship տիեզերանավը երկրորդ անգամ պայթել է փորձարկման ժամանակ

Starship տիեզերանավը երկրորդ անգամ պայթել է փորձարկման ժամանակ

Իլոն Մասկի ամերիկյան SpaceX տիեզերական ընկերության Starship տիեզերանավը, Տեխասի Բոկա Չիկա տիեզերակայանից իրականացված փորձնական արձակումից հետո կրկին պայթել է։ Ութերորդ փորձնական թռիչքի մեկնարկից մոտ 10 րոպե անց, երբ նավին մնացել էր մոտ 20 վայրկյան մինչև վերելքի ավարտը, նրա հետ կապը կորել է, հայտնում է SpaceX-ը:

Պայթյունը, որը տեղի է ունեցել Կարիբյան ծովի օդային տարածքում, տեսանելի է եղել Ֆլորիդայի որոշ շրջաններից, հայտնում է CNN-ը։

SpaceX-ը հայտարարել է, որ կվերլուծի վերջին արձակումը, որպեսզի հասկանա վթարի պատճառը և նշել, որ պայթյունը տեղի է ունեցել մի քանի շարժիչի կորստից հետո: Starship տիեզերանավը նախատեսված էր Երկրի ցածր ուղեծիր թռիչքների և դեպի Լուսին անձնակազմով թռիչքների համար: Բեկորների անկման սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը ժամանակավորապես թռիչքների սահմանափակումներ է մտցրել Ֆլորիդա նահանգի մի քանի օդանավակայանում:

SpaceX-ը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակ է եղել Starship-ի նախորդ փորձնական թռիչքի ժամանակ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում