ԿԿարմեն Ղուկասյան

Դանակահարություն Էջմիածնում. ոստիկանների բացահայտումը

Դանակահարություն Էջմիածնում. ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 19:28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։

 

«Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրան։
 
Նույն օրը 31-ամյա տղամարդը ձերբակալվել է:
 
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
 
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում