ԳԳոհար Սիմոնյան

Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան Սպիտակ տանը հորդորում է չներքաշվել նոր պատերազմի մեջ

Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան Սպիտակ տանը հորդորում է չներքաշվել նոր պատերազմի մեջ

2011-2013 թթ. Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Լեոն Պանետան  CNN-ին տված  հարցազրույցում անդրադառնալով նախորդ շաբաթ  Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակմանը՝ խոր  մտահոգություն է արտահայտել Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողության հետևանքների կապակցությամբ:

«Ի վերջո, Իրանը կարող է օգտվել իր հրթիռներից՝ ԱՄՆ-ի հարձակմանը պատասխանելու և պատերազմի ընթացքը մեծ արագությամբ փոխելու համար»,- հայտարարել է Պանետան՝  Սպիտակ Տանը նախազգուշացնելով խուսափել Իրանի դեմ ռազմական գործողությունից և  Սաուդյան Արաբիայի միջոցով նոր պատերազմի մեջ ներքաշվելուց: 

Հիշեցնենք, որ Իրանը մերժում է Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբյեկտների դեմ հարձակվելու՝  իր դեմ ուղղված մեղադրանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում