ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայում գյուլենականների որսը շարունակվում է

Թուրքիայում գյուլենականների որսը շարունակվում է

Թուրքիայի Ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը երկրի զինված ուժերի ներսում հատուկ հաղորդակցման համակարգով միմյանց հետ կապ պահպանող զինվորականների է բացահայտել, որոնք Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) ենթադրյալ աջակիցներն են եղել: Արդյունքում դատարանը 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացրել, որոնցից 72-ը ենթասպա են, 2-ը՝ առաջատար մասնագետներ: 

Հաղորդվում է նաև, որ Ստամբուլի նահանգային ժանդարմերիան կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով 30 նահանգում միաժամանակյա գործողություններ է իրականացրել՝ փոխանցում է Ermenihaber-ը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում