ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ն և Հնդկաստանը մտադիր են մինչև 2030 թվականը առևտրի ծավալը հասցնել 500 մլրդ դոլարի

ԱՄՆ-ն և Հնդկաստանը մտադիր են մինչև 2030 թվականը առևտրի ծավալը հասցնել 500 մլրդ դոլարի

ԱՄՆ-ն և Հնդկաստանը մտադիր են մինչև 2030 թվականը առնվազն կրկնապատկել երկկողմ առևտրի ծավալը և այն հասցնել 500 մլրդ դոլարի: Այդ մասին ասվում է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ավարտին նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ հայտարարության մեջ:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել Հնդկաստանում ամերիկյան միջուկային ռեակտորների կառուցման ուղղությամբ:

Միացյալ Նահանգները հայտարարել է նաև հնդկական շուկայում նավթի և հեղուկացված բնական գազի առաջատար մատակարար դառնալու մտադրության մասին:

Վաշինգտոնը և Նյու Դելին պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը  նաև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում:

Թրամփը հայտնել է, որ Հնդկաստանը պատրաստ է նվազեցնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում