ՄՄարիա Գաբրիելյան

Այս պահին հյուրանոցում գտնվում է 29 քաղաքացի. մարզպետը զեկուցել է Ստեփանավանի հրդեհից հետո իրականացված աշխատանքները

Այս պահին հյուրանոցում գտնվում է 29 քաղաքացի. մարզպետը զեկուցել է Ստեփանավանի հրդեհից հետո իրականացված աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարը նախ մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց է կատարել թաղամասում, այցելել է նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչները։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։

Այնուհետև նախարարն այցելել է հյուրանոց, որտեղ տեղակայվել են տարհանված բնակիչները։ Խուդաթյանը զրուցել է նրանց հետ, ծանոթացել պայմաններին։

 

Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ, կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը զեկուցել է հրդեհից հետո իրականացված աշխատանքները, ձեռնարկված քայլերը տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ։

 

Այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։ 13 բնակիչ իրենց ցանկությամբ գտնվում են իրենց հարազատների տանը։ Բոլորն ապահովված են սննդով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ միջնաժամկետ անելիքների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին՝ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում