ՔՔրիստինե Ոսկանյան

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19:10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել է 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել:

 

65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում:

 

Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում