ՄՄարո Թարվերդյան

Քննարկվել են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի հիմնական առաջնահերթությունները

Քննարկվել են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի հիմնական առաջնահերթությունները

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը, որին մասնակցել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

 

Ներկա էին նաև Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ոլորտի այլ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Բացման խոսքով հանդես են եկել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Արևելյան գործընկերության և Բալկանների տարածաշրջանային տնօրեն Պետր Դրբոհլավը։

 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է միասնական հարթակի կարևորությունը և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ համակարգել միգրացիայի և քաղաքացիության ոլորտում հիմնական առաջնահերթությունները՝ արդյունքում հենք ստեղծելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման և հիմնական հարցերի շուրջ կառուցողական երկխոսության համար։
 
Հանդիպման ընթացքում զեկույցներով ներկայացվել են միգրացիայի և քաղաքացիության գործընթացների թվայնացման օրակարգը, ինչպես նաև ՀՀ ռազմավարական կառավարման համակարգի արդիականացման հայեցակարգը, անդրադարձ է կատարվել բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքին, ՀՀ քաղաքացիության շնորհմանը և դադարեցմանը,
Հայաստանում օտարերկրացիներին կացության կարգավիճակների և ապաստանի տրամադրման թվայնացված գործընթացներին և այլ հարցերի։ Օրակարգում ընդգրկված էին նաև Միգրանտների և փախստականների հետ տարվող սոցիալական աշխատանքի ձեռնարկին և վերապատրաստման մոդուլին և «Միգրացիան և կանայք․ առողջության պահպանում և առողջական կարիքների գնահատում» ծրագրի արդյունքներին վերաբերող հարցեր։

 

Հանդիպման ավարտին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը կարևորել է հարթակի շրջանակում աշխատանքային հանդիպումների շարունակականությունը։ Նախանշվել են երկխոսության հարթակի շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։

 

Հարթակի իրականացմանն աջակցում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիոն համակարգի հզորացումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում