ԱԱնի Օհանյան

Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները

Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծված Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները։

 

Հաղթող ճանաչված և Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպություններն են․

 

«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արփի Հարությունյան։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան։

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արթուր Սաքունց։

 

Հիշեցնենք, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվել են փետրվարի 1-ը ներառյալ, իսկ հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվել է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:
 

Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում