ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

Փետրվարի 25-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառու­ցատարրերը (15 քմ), ներսի փայտե երեսպատումը (մոտ 15 ք), հագուստ և կենցաղային իրեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում