ԳԳոհար Սարգսյան

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ՆԳՆ Ոստիկանությունում ստացված հաղորդումները, այդ ուղղությամբ իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են դեպքերին օպերատիվ արձագանքմանը։

Քննարկվել են նաև նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր, կարևորվել համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։ Մասնակիցները ներկայացրել են հանցատեսակի կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն կենդանիների պաշտպանվածությանը և հասարակության իրազեկման բարձրացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում