ԿԿարմեն Ղուկասյան

Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան

Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան

Հունվարի 25-ին՝ ժամը 12:31-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են Hyundai (վարորդ՝ Վ. Ս.) և Opel (վարորդ՝ Ն. Հ.) մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում. Opel մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում