ԿԿարմեն Ղուկասյան

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները

Այսօր՝ հունվարի 12-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Այդ մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը: 

Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը:

Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Զինակոչիկներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին համբերություն ու տոկունություն է մաղթել Գոռ Ասրյանը:

Նորակոչիկներին իրենց օրհնությունը հղել են նաև հոգևոր հայրերը: Բարեմաղթանքի խոսքեր են հնչել նաև համայնքների ղեկավարների անունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում