ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նորից հարձակվել են Օռլովի շրջանի նավթապահեստի վրա

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նորից հարձակվել են Օռլովի շրջանի նավթապահեստի վրա

Վերջին օրերին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկրորդ անգամ հարվածել են Օռլովի շրջանում գտնվող մեծ նավթապահեստին։ Տեղի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ ռուսական ուժերը խոցել են 20 անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել են տարածաշրջանի վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքները: Նախորդ հարձակումը եղել է դեկտեմբերի 14-ին։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ այդ բազան «կարևոր լոգիստիկ օբյեկտ է, որն աջակցում է ռուսական զորքերի խմբավորումներին Կուրսկի, Բրյանսկի ու Բելգորոդի շրջաններում, ինչպես նաև նրանց, ովքեր մարտական գործողություններ են իրականացնում Խարկովի մարզում»:

Նահանգապետ Կլիչկովի խոսքով՝ հրդեհը մարվել է մի քանի ժամ անց և չի հանգեցրել զոհերի կամ «զգալի» վնասի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ տարածաշրջանի ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ սպառնացել է «ավելի մեծ ավերածություններով» պատասխանել շաբաթ օրը Կազան քաղաքի բնակելի շենքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կազանը հարձակման է ենթարկվել ութ անօդաչու թռչող սարքով, զոհեր չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում