ՄՄարիամ Մխիթարյան

10 մարդ է զոհվել Բրազիլիայի Գրամադու քաղաքում բնակելի շենքի վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով

10 մարդ է զոհվել Բրազիլիայի Գրամադու քաղաքում բնակելի շենքի վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով

Գրամադու քաղաքի բնակելի թաղամասում ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր 10 ուղևորները: Տասնյակից ավելի մարդ գետնի վրա վիրավորվել է։

Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ եռահարկ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, ամբողջությամբ ավերվել է։ Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, բոլորը հոսպիտալացվել են։

Առայժմ պարզ չէ վթարի պատճառը։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռը վարել է 61-ամյա բրազիլացի գործարար Լուիս Կլաուդիո Գալեացին, որն ընտանիքի՝ կնոջ, երեք դուստրերի,  ընտանիքի ևս մի քանի անդամի և աշխատակիցների հետ ուղևորվում էր Սան Պաուլու նահանգ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում