Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

ԳՈՒՄ-ի շուկայում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ. առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս. ՍԱՏՄ

ԳՈՒՄ-ի շուկայում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ. առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացու փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։

«Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:

Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս:

Կարևորում ենք նշել, որ տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացու փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։

Ավելին՝ նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացու փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսվարողներին գործող կարգավորումների մասին։

Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։

Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»,- ասված է հաղորդագրությունում։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ է ձերբակալվել:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում