ԳԳոհար Սարգսյան

Խափանումներ՝ Meta ընկերության հարթակների աշխատանքում

Խափանումներ՝ Meta ընկերության հարթակների աշխատանքում

Դեկտեմբերի 11-ին ամբողջ աշխարհում Meta ընկերության հարթակների՝ WhatsApp-ի, Instagram-ի և Facebook-ի օգտատերերը հայտնել են մեսինջերների աշխատանքում խափանումների մասին։ Այդ մասին են վկայում Downdetector-ի տվյալները։ 

WhatsApp-ի աշխատանքից դժգոհող օգտատերերի մեծ մասը հաղորդել է հավելվածը բացելու անհնարության մասին, նկատվում են նաև հաղորդագրությունների ու լուսանկարների ստացման հետ կապված դժվարություններ։ 

Խնդիրներ են եղել նաև մյուս հարթակներում՝ Instagram-ում և Facebook-ում։ Վերջիններիս դեպքում օգտատերերն ամենից հաճախ դժգոհել են հավելվածը բեռնելու բարդությունից։ Meta-ն դեռ հավելվածների աշխատանքում խափանումների հետ կապված որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում